Թուրքիայի կառավարությունը կրկին հրաժարվել է կիրառել, այսպես կոչված, «հույսի իրավունքը» Քրդստանի բանվորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի նկատմամբ, որը ցմահ բանտարկություն է կրում։ Անկարան կրկին անտեսում է ՄԻԵԴ-ի պահանջը, ըստ որի, ցմահ ազատազրկումը, առանց պայմանական վաղաժամկետ ազատման, խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Թուրքիայի արդարադատության նախարար Յըլմազ Թունչը հաստատել է Անկարայի կոշտ դիրքորոշումը. «Օջալանի համար «հույսի իրավունք» գոյություն չունի»։               
 

Մարտի 24-ը կտա հարցերի պատասխանը

Մարտի 24-ը կտա հարցերի պատասխանը
23.03.2018 | 04:28

Միլանում մեկնարկած գեղասահքի աշխարհի առաջնությունը հետաքրքրական է նաև նրանով, որ, փաստորեն, ավարտվում է մի ամբողջ քառամյա ցիկլ ու սկսվում է նորը: Երկրների գերազանց մասը, բնականաբար, առաջնությանը ներկայացել է օլիմպիադային մասնակցած մարզիկներով, ու եթե բացառություններ կան, ապա այնքանով, որքանով մարզիկներից ոմանք չեն արդարացրել սպասելիքները կամ վնասվածք ունեն բուժելու: Ի դեպ, վերջին պատճառաբանությամբ առաջնությունը բաց է թողնում Եվգենյա Մեդվեդևան, որը, այդուհանդերձ, Փհենչհանում երկու արծաթե մեդալի է արժանացել կանանց մենասահքում:
Երեկ կարճ ծրագրով հանդես են եկել կին մենասահորդները, ու թերևս անակնկալն այն է, որ օլիմպիական խաղերի չեմպիոն Ալինա Զագիտովան առաջին հորիզոնականը զիջել է իտալուհի Կարոլինա Կոստներին, որն օլիմպիական խաղերում գրավել էր հինգերորդ տեղը:


Ինչ խոսք, եթե վերջնահաշվում Զագիտովան ոսկե մեդալը զիջի Կոստներին, կհետևի բացատրությունների մի ամբողջ շարք, որտեղ ուղիղ կապի մեջ կդիտարկվեն մրցումներն Իտալիայում անցկացնելու ու Կոստների իտալուհի լինելու գործոնը, սակայն պիտի օբյեկտիվ լինել ու իսկապես խոստովանել, որ եռապտույտ կասկադը ռուս մարզուհին անթերի չի արել: Իսկ գուցե Զագիտովայի փոքրիկ վրիպումն ընդամենը նախերգանքն է սկիզբ առնող… չասենք ինչի, քանզի բոլորի համար էլ շահեկան կլինի ուժեղ մարզիկի հետ մրցակցությունը, ու առաջին հերթին դա շահեկան կլինի մարզաձևի զարգացման ու տարածման համար:
Ի միջի այլոց, բավական հիշարժան «մանրուք». որքան էլ օլիմպիական խաղերին Զագիտովան մասնակցում էր Եվրոպայի չեմպիոնի կարգավիճակով, այդուհանդերձ, թիմի առաջատարն էր համարվում Մեդվեդևան: Այնպես որ մի բան է լիդերի թիկունքում հանդես գալը ու միանգամայն այլ բան, երբ արդեն ինքդ ես նման կարգավիճակում: Որքան էլ մարզական գումարելին սպորտում մնում է առաջնային, այդուհանդերձ, դեռ ոչ ոք չի փորձել մանկամտորեն բացառել հոգեբանական գործոնի դերը: Ինչևէ:


Վերադառնալով ընդմիջված մտքին` մյուս կողմից էլ պիտի հաշվի նստել այն փաստի հետ, որ այս մարզաձևը սուբյեկտիվ շատ գործոններ ունի, ու դրանցից մեկը վերն արդեն նշել ենք: Չմոռանանք, որ Կարոլինան այս մարզաձևի լեգենդներից է ու որ իր այս 31 տարեկանում կարողանում է նման բարձր կարգի մրցաշարերի մասնակցել նման բարձր մակարդակով, արդեն իսկ խոնարհման է արժանի: Իսկ ի՞նչ իմանաս, թե մրցավարների ուղեղում չկա նրան ոսկե մեդալով վարձահատույց լինելու գործոնը մարզաձևին այսօրինակ նվիրվածության համար: Մի խոսքով, բարդ է, սակայն բոլոր դեպքերում եկեք սպասենք ազատ վարժություններին: Մարտի 24-ը տալու է արդեն իսկ ենթադրվող շատ հարցերի պատասխանը: Ստույգ պատասխանը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2876

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ